«Մուտք կրթահամալիր» օր 2

Հունիսի 28ը ճամբարային 2-րդ օրն էր, օրը սկսվեց Մայր դպրոցում՝ Մարիետ Սիմոնյանի հետ հանդիպումով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Բորիս Բիմ-Բադի <<Ինչու՞ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում>> հոդվածի մասին գրավոր հրապարակումները։ Քննարկման ընթացքում արդի թեմաներ քննարկվեցին կապված կրթելու մեթոդիկայի հետ։ Քննարկվեց տարատարիք սովորողների խնդիրները և այլն։

Օրվա ծրագրի շրջանակներում ունեցանք հանդպում

Մարգարիտ Սարգսյանի հետ։ Եվս մեկ անգամ ծանոթացանք հեղինակային մանկավարժության լաբորատորիային։ Քննարկեցինք նախագծեր ստեղծելու նրբությունները։

Հանդիպումը Լուսինե Փաշայանի հետ շատ անմիջական ստացվեց։ Քննարկվեցին մասնագիտական նրբություններ, կրթահամալիրում աշխատելու պատասխանատվության և նրբությունների մասին։

Օրվա ծրագրի շրջանակներում մասնակցեցի նաև մասնագիտական խմբերով սեմինարի, որը վարում էր Սիլվա Հարությունյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝

  • ինչպե՞ս նախագծերում ներգրավվել սովորողներին
  • ինչպե՞ս հաջողել նախագիծ կազմելուց
  • որո՞նք են այն նախապայմանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել նախագիծ կազմելուց, որպիսի այն հետաքրքիր և հասանելի լինի մի քանի մակարդակի գիտելիք ունեցող սովորողների համար։

Օրվա մյուս մասը ամենասիրելի ընդհանուր պարապունքն էր, որտեղ երգեցինք և պարեցինք ազգային երգեր ու պարեր։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы