Մանկավարժական ճամբար օգոստոսի 29-31

Օգոստոսի 29

  • 09։00-09։15՝ պարուսուցում Մարմարյա սրահում/Կարինե Գրիգորյան/
  • 09։30-10։30՝ հավաք մանկավարժական խորհրդով/թեման՝ գնահատման համակարգ, վարող՝ Գայանե Թերզյան/
  • 10։30-ից՝ աշխատանք բլոգներում՝ ծրագրերի ամբողջացում, հետազոտական աշխատանքների թեմաների հրապարակում, այլ
  • 12։00՝ ընդմիջում
  • 13։00՝ առցանց հավաքներ մասնախմբերով
Продолжить чтение «Մանկավարժական ճամբար օգոստոսի 29-31»

Who are you?. Project Ո՞վ ես դու. նախագիծ

Period: September-October Participants:9-11th graders

One student sits on a chair and answers the others’ students questions. They ask about his/her family, life goals, hobbies, favorite pets…(whatever they want to learn) .

Продолжить чтение «Who are you?. Project Ո՞վ ես դու. նախագիծ»

Նախագծային շաբաթ

Գիտելիքի օրը Գեղարոտի ջրվեժում

Հետազոտական աշխատանքների թեմաների ներկայացում

Կրեդիտային համակարգի ներկայացում

Ծանոթացում սովորողների հետ «Ո՞վ ես դու» նախագծի շրջանակնրում

Նախագծերի ներկայացում՝

Research Topics\ Հետազոտական աշխատանքների թեմաներ

1. Համացանցային սլենգ և հապավումներ Internet Slang and Abbreviations

2. Հայերեն և անգլերեն համարժեք դարձվածքներ Equivalent phrases of English and Armenian

3. Comparison of Formal and Colloquial English Խոսակցական և գրական խոսքի համեմատությունը անգլերենում

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ռեֆերատը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word-ի խմբագրիչը և շարադրվում է 16 էջի սահմաններում։ Հետազոտական աշխատանքի հայերեն տեքստում օգտագործում է GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները։ Հետազոտական աշխատանքի յուրաքանչյուր էջ պետք է լինի A4 (210×297) չափի և ունենա լուսանցքներ. ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2 սմ: Հիմնական տեքստը շարադրվում է 12, ծանոթագրությունները` 10 տառաչափերով, միջտողային հեռավորությունը պետք է լինի 1,5: Մեջբերումների համար օգտագործվող չակերտներն են՝ «…..»:

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

Հետազոտական աշխատանքը պետք է I ունենա տիտղոսաթերթ, որի վրա նշված է ուսումնական հաստատության անվանումը, հետազոտական աշխատանքի վերնագիրը` թավ (Bold), հետազոտողի անուն, ազգանուն, հայրանունը:

ՎԵՐՆԱԳԻՐԸ

Հետազոտական աշխատանքի հեղինակի տվյալներից անմիջապես հետո՝ էջի մեջտեղում գլխատառերով և թավ (Bold) գրվում է Հետազոտական աշխատանքի վերնագիրը (մինչև 20 բառ):

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ամփոփագիր և հիմնաբառեր (Abstract, Кeywords)

2. Ներածություն (Introduction)

3. Մեթոդ (տեսական հիմքեր) (Methods, Theoretical Basis)

4. Արդյունքներ (Results)

5. Քննարկում (Discussion)

6. Եզրակացություն (Conclusion)

7. Օգտագործված գրականության ցանկ:

1. Ամփոփագիր և հիմնաբառեր Ամփոփագիրը ներառում է հիմնական թեմայի, խնդրի, օբյեկտի բնութագիրը, հետազոտության նպատակները, արդյունքների արժեքը:

Հիմնաբառերը

Հիմնաբառերը ներկայացվում են 6-10 բառերի շրջանակում։

2. Այս Ներածություն բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչ խնդրի է նվիրված ուսումնասիրությունը: Ներածության սկզբում նշվում է ոլորտը, որին անդրադառնում է հետազոտական աշխատանքը, այնուհետև նեղացվում է ուսումնասիրության օբյեկտը, սահմանվում առկա բացը, թերությունը և նշվում է, թե ինչ խնդրի է անդրադառնալու, ինչ հարցի է պատասխանելու (հետազոտական աշխատանքի հիմնական նպատակը, հետազոտության խնդիրը)։

3. Մեթոդը (տեսական հիմքերը) Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է ուսումնասիրվել խնդիրը: Եթե Հետազոտական աշխատանքը նվիրված է տեսական հետազոտությանը, ապա «Մեթոդներ» բաժինը փոխարինվում է «Տեսական հիմունքներ» բաժնով։

4. Արդյունքները

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են հիմնական արդյունքները կամ նույնիսկ հայտնագործությունները: Ներկայացվում են փորձերի, դաշտային աշխատանքների և այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դիտարկումները (օրինակ՝ համեմատում, հակասությունների դուրս բերում և այլն)։ Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

5. Քննարկում

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են ստացված արդյունքները:

6. Եզրակացություն

Եզրակացությունը պարունակում է Հետազոտական աշխատանքի հիմնական տեքստի գլխավոր գաղափարները։

7. Օգտագործված գրականության ցանկ

Նշում ենք օգտագործված գրքերի վերնագրերը, նյութերի վերնագրերը, հեղինակների անունները, համացանցից օգտված նյութերի հղումները:

Գիտելիքի օրը Գեղարոտի ջրվեժում

Ժամկետը՝ սեպտեմբերի 1, ժամը 9:00 Մայր դպրոցի բակ
Վերադարձը ՝սեպտեմբերի 1 , ժամը 19:00 մայր դպրոցի բակ
Մասնակիցներ ՝ ավագ դպրոցի մասնակիցներ


Պատասխանատուներ ՝ Իրինա Ապոյան , Անժելա Մովսիսայն

Продолжить чтение «Գիտելիքի օրը Գեղարոտի ջրվեժում»

Մանկավարժական ճամբար( օգոստոսի 22-26)

Օգոստոսի 22

  • 9։00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 10։00՝ հավաք Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդով
    • Առաջիկա շաբաթվա աշխատանքների պլանավորում
    • Ավագ դպրոցի գնահատման կարգը․ կրեդիտային համակարգի նախագծի ներկայացում, քննարկում
  • 11։30 –ից՝Աշխտանք բլոգում
  • 12։00՝ ընդմիջում
  • 13:00-14:00, Ավագ դպրոց 3-4 կաբինետ – Ամառային աշխատանքների ներկայացում․
Продолжить чтение «Մանկավարժական ճամբար( օգոստոսի 22-26)»

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы