Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Այն, ինչն ստիպված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կարող եք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա։
Գ. Լիխթենբերգ «Աֆորիզմներ», Բեռլին. 1902-1906

Ինձ թվում է, որ հեղինակի նշած սկզբունքները պետք է մտնեն յուրաքանչյուր ուսուցչի ամենօրյա աշխատանքի մեջ, դրանք կօգնեն ուսուցչին իր աշխատանքում և կնպաստեն սովորողի մոտիվացիայի առաջացմանը: Կարծում եմ նաև, որ նշված կետերի կիրառումը մեր առարկայական ծրագրերում կապահովի դրական արդյունք ՝ թե՛ դասավանդման և, թե՛ ընկալման հարցում: Այսինքն նշված կետերը օգնում են 2 կողմերին էլ։

Կարևոր եմ համարում Ջորջ Պոյայի նշած այն կետը որտեղ նշված էր, որ դասավանդողը պետք է դասը վարի այնպես, որ սովորողը հավատա վերջինիս հետաքրքրվածությանը առ այն թեմայի, ինչի շուրջ խոսվում է: Կետերից յուրաքաչյուրը շատ կարևոր են, սակայն կուզեմ առանձնացնել նաև այն կետը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ դասավանդողը պետք է իրեն պատկերացնի սովորողի դերում, բացատրածը ավելի առարկայացնի, փորձի բացատրել մի քանի տեսանկյունից: Իմ աշխ. պրակտիկայի ընթացքում կիրառել եմ վերջին կետում նշված հմտությունները և ամեն անգամ համոզվել, որ սրանք աշխատող տարբերակներ են:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы